A
A
Թրամփը Վենսին և Ռուբիոյին համարում է նախագահի հավանական թեկնածուներ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2028 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուների թվում նշել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
Թրամփի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կարող են հաջողությամբ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը։
«Ակնհայտ է, որ Ջեյ Դին փոխնախագահն է։ Մարկոն նույնպես գլխավոր հավակնորդների թվում է։ Նրանք երկուսն էլ հիանալի են աշխատում և շատ-շատ սիրված են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միաժամանակ՝ Թրամփը չի բացառել, որ կարող են ի հայտ գալ նաև այլ թեկնածուներ։
«Բայց կարող են նաև անակնկալներ լինել։ Մենք շատ ընդունակ մարդիկ ունենք»,- հավելել է նա։