Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրիի Գեղարվեստի ակադեմիան կջեռուցվի արեւային կայանով (տեսանյութ)

Գյումրու Գեղարվեստի ակադեմիան այսօրվանից ավելի արեւոտ,ջերմ ու լուսավոր կլինի:Կրթական կենտրոնն այսուհետ կջեռուցվի «Արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանի»միջոցով:Ծրագրի ֆինանսավորման համար դոնորներ երկար են փնտրել,այժմ էլ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության շնորհիվ նախագիծն իրականություն դարձավ:
14 300 դոլար ընդհանուր արժողությամբ «Արեգակնային ֆոտովոլտային էլեկտրակայանի» շահագործումը թույլ կտա զգալի գումար խնայել:Կրթական կենտրոնի տարեկան բյուջեի գերակշիռ մասը ծախսվում էր կոմունալ ծառայությունների վճարման ուղղությամբ:Արեւային կայանը թույլ կտա բավարար գումար տնտեսել:
Բյուջեից խնայած գումարը կուղղվի բուհի կարեւոր խնդիրների լուծմանը: Միջոցները, որոնցով փակում էին ջեռուցման ծախսերը, այժմ կուղղվեն կրթության որակի բարելավմանն ու զարգացմանը: