A
A
Հայաստանում գրանցվել է թափուր աշխատատեղերի վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարություն
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցվել է 1542 թափոււր աշխատատեղ, ինչը վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որը վկայում է տնտեսական ակտիվության և բիզնեսի լավատեսության աստիճանական վերականգնման մասին։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքի շուկայի վերաբերյալ համապարփակ և համակողմանի վերլուծություններ և հետազոտություններ` որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելով համապատասխան կայքէջերում հրապարակվող աշխատանքի շուկայի վերաբերյալ առցանց հայտարարությունների տվյալները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։