A
A
Խծաբերդում գերեվարվածների հարազատները բացել են Շիրակի մարզի ճանապարհները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները շուրջ 13 ժամ փակ պահելուց հետո բացել են Շիրակի մարզի ճանապարհները:
Հարազատները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հստակ պատասխան, թե երբ կվերադարձնեն գերիներին։
Հիշեցնենք՝ հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։
Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտնեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Ստորեւ կարող եք դիտել ցերեկը նկարահանված տեսանյութը