Բացել լրահոսը Փակել լրահոսը
172841827_3770586316387374_7892051577999316637_n
A A
Պաշտոնական

«Դայակ պետության աջակցությամբ» ծրագրին արդեն դիմել է 175 քաղաքացի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․

««Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է. դիմել կարող են Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։

? Այս տարվա ընթացքում 175 քաղաքացի արդեն իսկ հնարավորություն է ստացել վերադառնալ աշխատանքի՝ պետության հաշվին կազմակերպելով երեխայի խնամքը։

? Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ»: