Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Որտեղ երկու հայ եմ տեսնում, ինձ Հայաստանում եմ զգում․Երեւանում հիշեցին Միշել Լեգրանին եւ նրա խոսքերը (տեսանյութ)

«Տաս տարի ապրել եմ մայրական գծով իմ հայազգի պապի՝ Սարգիս Դեր-Միքայելյանի հետ, ով 1915-ին Ֆրանսիա էր արտագաղթել՝  Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար: Նա նվագում էր սազ, ուդ, նաև դաշնամուր ու ինձ ցույց էր տալիս ակորդներ, որպեսզի ես կարողանամ հայկական մեղեդիներ նվագել: Ճամփորդելով աշխարհով, ես ամենուրեք հանդիպում էի հայերի, և եթե անգամ երկու հայ էի տեսնում, ինձ զգում էի ասես Հայաստանում»,- ասել է Միշել Լեգրանն իր հարցազրույցների ժամանակ:

«Արվեստագետների պարտքը պետք է լինի հիշել մեր հանճարներին, հիշել թե ինչ գանձեր ենք տվել աշխարհին արվեստի, գիտության, գրականության բնագավառում, հիշել, որ սա կարծես մեր առաքելությունն է: Նարեկացի, Արամ Խաչատրյան, Այվազովսկի, Միշել Լեգրան, Ազնավուր, Սարոյան ու Գարվարենց… արվեստագետներ, որոնք եղանակ են ստեղծել համաշխարհային մշակույթի պատմության մեջ:

Մեր առաջին նախագիծը նվիրված էր Ազնավուրին: Այս համերգը՝ նվիրված է Միշել Լեգրանին: Համերգի գաղափարը՝ Ալլա Սահակյանինն էր: Մասնակիցները՝ Գարի Քյոսայան Ջազ քառյակը, երգչուհիներ՝ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը և Կարինա Իգնատյանը: Իսկ դերասան Վարշամ Գևորգյանը, ներկայանում է Լեգրանի անունից և ներկայացնում նրա անցած ուղին»,- «Ա1+»-ի հետ զրույցում համերգի փորձի ժամանակ ասաց  ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը: