Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը փորձեց խանգարել, բայց հայ գերիների հարցը 93 կողմ ձայնով մտավ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ (տեսանյութ)

 ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանում քվեարկվեց և հաստատվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը:
 
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեիդովը  փորձել կանխել հարցի՝ օրակարգ մտնելը։ 
 
Սակայն 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվեց։
 
Նշենք, որ  հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: