ԱԺ-ն Փաշինյանին չընտրեց վարչապետ․ ովքեր դեմ քվեարկեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին0 «կողմ», 2 «դեմ» և 78 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը չընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Այս կերպ է միայն հնարավոր ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։
Մինչ քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» քվեարկելու է ձեռնպահ: Դեմ քվեարկել են Բաբկեն Թունյանը եւ Արման Բաբաջանյանը։
Ի դեպ, սկզբում հայտարարվեց, որ կողմ է քվեարկել 1․ իսկ դեմ երեք պատգամավոր, սակայն քիչ անց հստակեցվեց․ Եղիշե Սողոմոնյանը, Նարեկ Ղահրամանյանը,Արուսյակ Ջուլհակյանը քվեարկել են ձեռնպահ։ ԲՀԿ-ն ներկա չէր, իսկ «Լուսավոր Հայաստանը» չի քվեարկել։
Ըստ Սահմանադրության՝ երկու անգամ պետք է չընտրվի վարչապետ, որից հետո ԱԺ-ն կլուծարվի և կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ։
Վարչապետի հաջորդ ընտրությունը տեղի կունենա մեկ շաբաթից։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12.00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: