A
A
Յանա Սարգսյանը սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ աթլետիկայում
Աջակցիր «Ա1+»-ինՄրցումներին մասնակցել են 50 մարզիկ-մարզուհի: Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի 2021թ առաջնությունը: Գրանցվել է միայն մեկ բարձր արդյունք: Կանանց եռացատկում Յանա Սարգսյանը սահմանել է հանրապետական նոր ռեկորդ, այն հասցնելով մինչև 13մ 16սմ:
Իսկ ահա մեր առաջատար աթլետներ, գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը և կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, հանդես են եկել իրենց հնարավորություններից ցածր: Նրանց չի հաջողվել լրացնել օլիմպիական վարկանիշի նորման:
Լևոն Աղասյանն առաջիկայում կմասնակցի միջազգային մրցաշարում, որտեղ կփորձի հետ բերել արտաշատյան կորուստը: Հարկ է նշել, որ առաջնությանը մասնակցել են ընդամենը 50 մարզիկ-մարզուհի: Դա նախևառաջ պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: