Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Անթույլատրելի և վտանգավոր է սեփական ճակատագրի որոշումը ուրիշին զիջելը․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդվարություն։ ԱԺ ամբիոնից այս հարցը բարձրացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ վերջին օրերին Հայաստանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը, Հնդկաստանը Կանադան և այլ երկրներ՝ երաշխավորելով նաև մեր երկրի ներսում ժողովրդավարության կայացումը․

«Չկա ժողովրդավարություն առանց անվտանգության, չկա անվտանգություն առանց ժողովրդավարության․ սրանք միմյանց փոխլրացնում են, միմյանց խրախուսում են»։

Բաբաջանյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է լինի ժողովրդավար, որպեսզի ապահովի իր և Արցախի անվտանգությունը․ «Անկախություն, ժողովրդվարություն, անվտանգություն․ ահա այն հիմնասյուները, որոնց վրա պետք է խարսխվի մեր պետականությունը։ Անթույլատրելի և վտանգավոր է սեփական ճակատագրի որոշումը ուրիշին զիջելը»։

Բաբաջանյանի համոզմամբ՝ հենց ժողովրդավարության վերնաշենքի վրա պետք ՝ կառուցենք մեր անվտանգային և դիվանագիտական կառուցակարգերը․ «Ռուսաստանը կկանգնցնի պատերազմը, Ամերիկան ու Ֆրանսիան թույլ չեն տա պատերազմ, ռուսը չի թողնի թուրքը ներքաշվի․այս բոլորը սին համոզումներ են»։