
ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության մարդասիրական հետևանքների հաղթահարման հարցով զեկուցող Փոլ Գավանը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Աղդամի՝ մոտ 100 000 ականների քարտեզի հանձնումը Ադրբեջանին։
«Չափազանց կարևոր է ձեռնարկել քայլեր՝ մեղմելու համար երկարատև հակամարտության մարդասիրական հետևանքները, որոնք առաջացել են անցած տարի վեց շաբաթ տեւած պատերազմի արդյունքում», - նշել է նա։
Զեկուցողն ընդգծել է, որ չնայած դեռ գերության մեջ պահվող բազմաթիվ հայեր կան ու Աղդամից բացի այլ ականապատ շրջաններ, այսօր կարող են ողջունել կողմերին, որ «տարբեր միջազգային խաղացողների աջակցությամբ և օժանդակությամբ աշխատեցին միասին՝ գտնելու լուծում պատերազմի երկու կարևորագույն մարդասիրական հետևանքների լուծման հարցում»:
Փոլ Գավանը Հայաստանում էր 2021թ. մայիսին և նախատեսում է ամռանը այցելել Ադրբեջան՝ հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով։