Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

ԱՄՆ-ում դժգոհ են բասկետբոլի օլիմպիական թիմ սպիտակամորթ խաղացող հրավիրելու համար

Բասկետբոլի ազգային միության նախկին խաղացող և ESPN-ի փորձագետ Ջալեն Ռոուզը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական հավաքականի մարզչական շտաբին` թիմում սպիտակամորթ խաղացող ընդգրկելու համար: Խոսքը վերաբերում է 2016թ օլիմպիական չեմպիոն Քևին Լավին, որը 2020թ Տոկիոյի խաղերին պատրաստվող օլիմպիական հավաքականի միակ սպիտակամորթ բասկետբոլիստն է:

«Քևին Լավին հավաքական են հրավիրել ձևականության համար: Պետք չի վախենալ նրանից, որ թիմում ընդգրկված լինեն միմիայն սևամորթները: Ես անչափ հիսաթափված եմ», - ասել է հեռուստաընկերության փորձագետը:

Հավելենք, որ ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը 1992 թվականից սկսած անխտիր հաղթել է օլիմպիական խաղերում, բացի 2004 թվականից, երբ չեմպիոն է դարձել Արգենտինայի հավաքականը: