Եվրո-2020, 31-րդ օր. Անգլիա – Իտալիա եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի հավաքականը կհյուրընկալի Իտալիային:
Անգլիացիներն առաջին անգամ են հանդես գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ ահա իտալացիների համար սա թվով չորրորդ նման խաղն է: Ապենինցիները միայն մեկ անգամ են կարողացել հաղթել եզրափակիչում, այն էլ 53 տարի առաջ, 1968 թվականին, երբ հանդես էին գալիս սեփական դաշտում:
Անգլիայի ընտրանին կիսաեզրափակիչ խաղում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության է մատնել Դանիային, իսկ Իտալիայի ընտրանին միայն 11մ հարվածներով է հաղթել իսպանիային:
Անգլիացիներն ընթացիկ առաջնությունում միայն վերը նշված խաղում են գոլ բաց թողել, իսկ ահա իտալացիները վերջին երեք խաղերում չի հաջողվել անառիկ պահել սեփական դարպասը:
Անգլիայի և Իտալիայի հավաքականներն ընդհանուր առմամբ իրար հետ հանդիպել են 27 անգամ: 11 խաղում հաղթել են իտալացիները, 8` անգլիացիները: Բայց ահա պաշտոնական մրցաշարորում Իտալիան բացահայտ առավելություն ունի Անգլիայի նկատմամբ` 6 հաղթանակ, 1-ական ոչ-ոքի և պարտություն:
Թիմերի վերջին երկու խաղերն ավարտվել են միևնույն` 1:1 հաշվով: