Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստան է ժամանել AIBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով մեկօրյա այցով Հայաստան էր ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովը։

Այսօր նա Օլիմպավանում հանդիպեց օլիմպիական ուղեգրեր նվաճած մեր բռնցքամարտիկների, բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչների հետ։ AIBA-ի նորընտիր նախագահը ներկաներին ծանոթացրեց միջազգային ֆեդերացիայի առաջիկա ծրագրերի հետ։ Մասնավորապես՝ Ումար Կրեմլյովը ցանկանում է ավելացնել միջազգային մրցաշարերի թիվը՝ բռնցքամարտն ավելի մասսայական մարզաձև դարձնելու նպատակով։ Նա հույս ունի, որ Հայաստանը նույնպես կմիանա այդ ծրագրին և առաջիկայում կանցկացնի միջազգային մրցումներ։

AIBA-ի նախագահի հետ հանդիպեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նրանք քննարկել են հայկական բռնցքամարտի հետ կապված տարբեր հարցեր։