Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայռուսգազարդ»-ում տեղյակ չեն

Տնտեսություն
af9f370fa1bfe12c380593f438184a21

Դեռեւս հայտնի չէ` 2011թ-ին հայաստանցի սպառողների համար գազը կթանկանա, թե ոչ: «Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Շուշան Սարդարյան որեւէ տեղեկատվություն առայժմ դժվարացավ հայտնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը հայտարարել էր, թե Հայաստանի պարագայում գազի շուկայական գնագոյացմանը անցում կկատարվի 2011թ.-ին, ինչը նշանակում է, որ մեր երկրի համար կգործի գազի եվրոպական գինը։

Իսկ Հայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացման հարցը քննարկվել է դեռ օգոստոսի կեսին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ դրա վերաբերյալ նշել է, որ «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարությանը տրված է համապատասխան հանձնարարական՝ ռուս գործընկերների հետ շարունակել բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը եւ մեթոդաբանությունը Հայաստանի համար լինեն կանխատեսելի:

Ներկայում 1 խմ գազի դիմաց բաժանորդը վճարում է 132 դրամ: