Բացել լրահոսը Փակել լրահոսը
236918717_854535608523409_6422119274432039189_n
A A
Հասարակություն

Մարությանը ընդունել է Օլիմպիական խաղերում մարմնամարզության մեր հավաքականի անդամներին

Քաղաքապետարանում հյուրընկալել եմ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշը բարձր պահած մարմնամարզության մեր հավաքականի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
 
Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար հուշամեդալով ու պատվոգրերով պարգևատրեցի Խաղերի մեդալակիր Արթուր Դավթյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին:
 
Ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո մարմնամարզության մեջ գրանցած այս արդյունքը պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար: Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք բարելավել մեր մարզիկների պայմանները: Այժմ, 2020-ի դադարից հետո, գործնական քայլեր ենք ձեռնարկում՝ նոր մարզադահլիճ ունենալու ուղղությամբ: