Բացել լրահոսը Փակել լրահոսը
241634755_4253755378035268_7099825655398930575_n
A A
Պաշտոնական

Խախտումներ՝ Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում

Այսօր Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում:

? Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպավել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն:

✅ Ստուգայցերը շարունակվելու են:

☝️ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար դրամի չափով:

☝️ Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին