Բացել լրահոսը Փակել լրահոսը
241651216_4467048770013190_6009531953544147138_n
A A
Պաշտոնական

Անդրադարձել ենք Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրին․ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Այսօր ընդունել եմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։

Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել առաջիկա տարիներին մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ:
 
Անդրադարձել ենք նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված՝ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրին»: