Բացել լրահոսը Փակել լրահոսը
241751488_1042188159865716_17631219928174233_n
A A
Պաշտոնական

Սարիգյուղ համայնքում պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:

Հուշաքարերը տեղադրվել են համայնքի բնակիչ Գագիկ Հախվերդյանի նախաձեռնությամբ՝ հայրենիքի համար զոհված մարտիկների հուշարձանի տարածքում: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ծնողներ, ընկերներ:

Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարերի մոտ: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկների հիշատակին: