A
A
Եթե ապրում եք սոցիումի մեջ, ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը․ Անահիտ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում.....
Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին
Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը
Եվ ցավոք դեռ շարունակելու ենք հանրային միջոցները ծախսել թանկարժեք բուժումների վրա քանի որ չենք ուզում կանխարգելել։
Ցավոք այսօր շատերը պատրաստ են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու անցնել բազմակի թանկարժեք հետազոտություններ, խմել հորմոնային դեղեր, վերջին սերնդի ամենաուժեղ հակաբիոտիկներ, առանց աչք թարթելու, իսկ բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ մոտենալ այնինչ Հայաստանի բնակչության 95% մշտապես ստացել է մանկական հասակում անհրեժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչումն է բանը հասկանալի չէ .....
Հետևությունները թողնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, մի թույլ տվեք որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը....
Այո հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ։
Առողջ եղեք!
Շարունակելի.....»։