A
A
Գենդերային հավասարության վերաբերյալ դասընթացներ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, իրականացրել է վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ գենդերային հավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման վերաբերյալ։
Դասընթացի շրջանակում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալ կանանց նկատմամբ դրսևորվող խտրականության դեպքերին, գենդերային կարծրատիպերի դրսևորումներին ու բռնության ենթարկված կանանց մասնակցությամբ հարցազրույց անցկացնելու առանձնահատկություններին։
Առցանց քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են ոլորտային մի շարք հարցեր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն