Բարձր հովանին դեռ քիչ է
Երևանը դարձել է փառատոնների քաղաք: Մեկը մյուսին հաջորդում կամ էլ զուգահեռ անցնում են երաժշտական, թատերական և կինո փառատոններ:
Այն, որ քաղաքն ապրում է բուռն մշակութային կյանքով, ուրախալի փաստ է: Հասկանալի է նաև այն, որ կազմակերպիչները երբեմն որոշակի դժվարություններ կամ բացթողումներ կարող են ունենալ:
Սակայն հասկանալի չէ, թե բարձր հովանու ներքո անցնող միջոցառումները, որոնց մասնակցում են աշխարհահռչակ հրավիրյալներ, ինչու պետք է ֆինանսական խնդիրներ ունենան:
Մեկ ամիս է` Առաջին տիկնոջ հովանավորությամբ մեկնարկել է արդեն ավանդական` Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որին մասնակցում են մեծանուն երաժիշտներ և Հայաստանի լավագույն կատարողական ուժերը: Սակայն, մեղմ ասած, ամեն ինչ չի հարթ ընթանում:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքերով` փառատոնը ունեցել է և շարունակում է ունենալ ֆինանսական դժվարություններ, բայց այսօր եթե դրան նայեն, արվեստով չեն զբաղվի:
]
Դաշնակահար Անահիտ Ներսիսյանի գնահատմամբ էլ երաժշտական փառատոնների համակարգում է պետք, ճիշտ չէ դրանց զուգահեռ անցկացումը: