A
A
Երբեք ուշ չէ բացահայտվել
Նկարիչների միության ցուցասրահում բացվել է ինքնուս նկարիչ Իրինա Սաղյանի ցուսահանդեսը:
Մասնագիտությամբ մանկավարժ, քառասունն անց Իրինա Սաղյանը երկու տարի առաջ ինքնաբացահայտում արեց. բացահայտեց իրեն ի վերուստ տրված նկարչական շնորհը, վերցրեց վրձինն ու ներկերը և կտրուկ փոխեց իր կյանքն ու ապրելակերպը:
Հիմա նրա օրը սկսվում է նկարչությամբ և օրվա արդյունքն ու հետևանքը նկարն է:
Նրա անմիջական նկարները արտացոլումն են ստացած զգացողությունների, տրամադրության ու մտորումների:
«Այնքան ասելիք ունեմ...»,- ասում է Իրինայի նկարչությունը և գալիս հաստատելու բանաձևը, որ երբեք ուշ չի նորը սկսել, և կարևորն է գտնել այն, ինչին կներդաշնակի քո կյանքը: