A
A
Ազատ ոճային Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի բրոնզե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ներկայացուցիչ Արման Անդրեասյանն այսօր կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար։
Մեր 70 կգ քաշային ըմբիշը, Օսլոյում ընթացող սփոփիչ մրցաշարում հաղթելով երկու գոտեմարտերում, մտել է փոքր եզրափակիչ, որտեղ նա կմրցի ռուսաստանցի Եվգենի Ժերբաևի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել 61 կգ քաշային կարգում։