Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+islandia mrcavar
A A
Սպորտ

Իսլանդիա – Հայաստան խաղը կսպասարկեն չեռնոգորցի և նիդեռլանդցի մրցավարներ

Ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության եվրոպական գոտու ընտրական J խմբի Իսլանդիա- Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական խումբը՝ ՖԻՖԱ-ի մրցավար Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի եվրոպական միության պաշտոնական կայքը։

Նիկոլա Դաբանովիչին եզրերում կօգնեն Միլովան Ջուկիչն ու Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ մրցավար է նշանակվել Միլոշ Բոշկովիչը։

Տեսամրցավարների պատասխանատուն նիդեռլանդցի Քևին Բլոմն է։ Նրան կօգնի նրա հայրենակից Կլեյ Ռուպերտին։

Հիշեցնենք, որ Իսլանդիա – Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Ռեյկյավիկում։