Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ տարեց
A A
Պաշտոնական

Ամփոփիչ զեկույց ընտրություններից 3,5 ամիս անց․ դիտորդների առաջարկությունները

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը՝ հայտնում է Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։

Զեկույցը ներկայացնում է 2021 թ․-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական նախաձեռնության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները։

2021 թ.-ի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Մարշալի գերմանական ֆոնդի սևծովյան համագործակցության հիմնադրամի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Ձայների զուգահեռ հաշվարկն իրականացվել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ: Զեկույցի բովանդակության համար պատասխանատու են «Ականատես» դիտորդական առաքելության անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները: