Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր երեխաների հետ, վաղը երեխաների համար

Մշակույթ
ce1e6147d2d95676ebb082287f2b5e20

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» հոկտեմբերի 24-ը հայտարարում է որպես Նկարչության օր:

Ըստ հիմնադրամի` 2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է լինելու նրանով, որ կրելու է համահայկական բնույթ` կազմակերպելով Նկարչական մրցույթ: Առաջին անգամ մրցույթին կմասնակցեն հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Մրցույթն ընթանալու է 4 տարբեր տարիքային խմբերի միջև:

2010թ.-ի Նկարչական մրցույթին մասնակցելու համար հիմնադրամը երեխաներին և երիտասարդներին առաջարկել է նկարել «Իմ երազանքների քաղաքը», «SOS», «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած Կենդանաբանական այգին» թեմաներով:

Հիմնադրամն արդեն ստացել է հարյուրավոր նկարներ, որոնք տեղադրված են www.paintingday.sunchild.org կայքում: Նկարների քվեարկությանը կարող է մասնակցել ցանկացած անձ` այցելելով կայք: Նկարների on-line քվեարկությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:

Համահայկական նկարչական մրցույթի գլխավոր միջոցառումը կմեկնարկի Երևանի Սիրահարների այգում հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, որը կազմակերպիչների խոսքերով յուրահատուկ բնապահպանական ակցիա կդառնա: Մրցույթին մասնակցող երեխաները կնկարեն տարբեր մանկապարտեզների և կրթօջախների կողմից տրամադրված սեղանների վրա` ի ցույց դնելով բնության մասին իրենց պատկերացումներն ու մտահոգությունները:

Ի դեպ, այսօր Երեւանյան փողոցների մի քանի ազատ պատերին արդեն երիտասարդ նկարիչները հիմնադրամի առաջադրանքով բնապահպանական թեմաներով նկարներ էին նկարում: