A
A
Իրազեկում տեղահանված արցախցիների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հայտարարում է՝
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած հարգելի արցախցիներ
?Տեղեկացնում ենք, որ Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակն այսուհետ գործում է Օպերատիվ շտաբի ներկայիս՝ Աբովյան 9 հասցեում։
?Կորցրած փաստաթղթերի վերականգնման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, որդեգրման ակտերի գրանցման, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման (պահպանված արխիվների առկայության դեպքում) և իրավական հիմք պահանջող բոլոր հարցերի լուծման և դրանց շուրջ տեղեկատվության տրամադրման համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։