Բացել լրահոսը Փակել լրահոսը
251136911_10165989855775247_6826721835643247821_n
A A
Սպորտ

Այսօր սկսում է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է՝ այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am կայքում 
 
? Հյուսիսային, Հարավային - 2000 դր.
? Արևելյան - 5000, 6000 դր.
? Արևմտյան - 10000 դր.
 
Այս հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի հաջորդ շաբաթ։ 
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո։
Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։
 
Մեկ անձը կարող է գնել ոչ ավել քան երկու տոմս։
 
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո, խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում։
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Ձեր էլեկտրոնային տոմսը կամ QR կոդը հանդիսանում են նաև 10% զեղչի մեկանգամյա կտրոն՝ ՀՖՖ պաշտոնական խանութից (հասցեն՝ Խանջյան 27/1) գնումներ կատարելու համար 
 
Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ի