Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» մեծ դժվարությամբ հաղթեց «Նորավանքին». ՀՀ ֆուտբոլի ՊԼ

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ընգծված առաջատար «Արարատ-Արմենիան» այսօր կայացած 13-րդ տուրի խաղում սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց մրցաշարի նորեկ «Նորավանքին»:

Առաջին խաղակեսում Արտյոմ Ավանեսյանը առաջ մղեց դաշտի տերերին, սակայն երկրորդ կեսի սկզբում հյուրերի ֆուտբոլիստ Սերգեյ Օրլովին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Արարատ-Արմենիան» մնացած ժամանակում, այնուամենայնիվ, կարողացավ ևս մեկ գոլ խփել և խաղն ավարտել հաղթանակով:

Աչքի ընկավ թիմի նորեկ Ուիլֆրեդ Էզան: Մրցաշարի առաջատարը տարավ իր 11-րդ հաղթանակը և վաստակեց 34 միավոր: Հաջորդ խաղում «Արարատ- Արմենիան» կհանդիպի «Նոայի» հետ:

«Նորավանքը», ավաղ, կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և առայժմ 8 միավորով զբաղեցնում է նախավերջին` 9-րդ հորիզոնականը: Թիմն առաջիկա խաղում ուժերը կչափի իրական «Արարատի» հետ: