Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները կպայքարեն աշխարհի երեք մեդալների համար

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մարտին Սիմոնյանը կպայքարի ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնության բրոնզե մեդալի համար: 

Մեր 125 կգ քաշային ըմբիշն այսօր սփոփիչ մենամարտում 5:2 հաշվով վստահ հաղթեց ալբանացի Պարիս Կարեպիին և մտավ փոքր եզրափակիչ: Իսկ ահա 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը նույն նշանակության մենամարտում պարտվեց թուրք մարզիկին և դուրս մնաց պայքարից:

Այդպիսով, այսօր երեկոյան մեր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում կվիճարկի աշխարհի ոսկե մեդալը, իսկ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և Մարտին Սիմոնյանը կպայքարեն բրոնզե պարգևների համար: