Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձև այգու վերականգնված հատվածը․ Մարության (տեսանյութ)

Հավատարիմ մեր նախընտրական ծրագրին՝ վերականգնում ենք Երևանի կանաչ տարածքնեը և հանգստի գոտիները: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
 
Շահագործման ենք հանձնում Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով:
 
Այգին ազատեցինք ապօրինի շինություններից, բետոնից մաքրեցինք ու կանաչապատեցինք շուրջ 50 000 քմ տարածք, թարմացրեցինք ծառերը և տնկեցինք 8600 ծաղիկ, հիմնեցինք ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացրեցինք նոր լուսավորության ցանց՝ 111 նոր լուսատուներով, ներդրեցինք ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, ինչպես նաև՝ այգու տարածքում հիմնեցինք երկու թեմատիկ պարկ՝ շների զբոսանքի այգին եւ սքեյթ-պարկը: