Բացել լրահոսը Փակել լրահոսը
16370449100495
A A
Բիզնես

OOKLA ընկերությունը UCOM-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց» մրցանակը

Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակը, որի հիմքում Ookla®-ի կողմից 2021 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունն է։

Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է հարյուր հազարավոր սպառողների կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք ֆիքսված ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։

“Ookla-ի կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականության ու ծածկույթ։ Հաճուքով ենք հանձնում «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցը» մրցանակը Ucom-ին։ Այս ճանաչումը 2021 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակների ընթացքում նրանց բացառիկ կատարողականի վկայությունն է, որը հիմնված է հաճախորդների կողմից Speedtest-ի միջոցով իրականացված թեստավորման արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա, որն արել է Ookla-ն», - ասել է Ookla ընկերության գործադիր տնօրեն Դագ Սաթլզը։ 

«Իրապես, դեռ 2017-ին Ucom-ն արդարացիորեն արժանացել է Ookla® միջազգային անկախ ընկերության «Հայաստանում ամենաարագ շարժական ցանցը» մրցանակին՝ ճիշտ այն բանից հետո, երբ գործարկեցինք մեր 4G+/LTE Advanced ցանցը։ Եվ հիմա ուրախ եմ, որ կրկին Ucom-ն է արժանանում Speedtest Award™ մրցանակի՝ այս անգամ լինելով ոչ միայն ամենաարագ ֆիքսված ցանցի օպերատոր, այլև առաջին ընկերությունը Հայաստանում, որը երբևէ արժանացել է այսպիսի գնահատանքի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:  

«Այս մրցանակը իմ թիմի 24/7 նվիրված աշխատանքի ամենամեծ ձեռքբերումներից է: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Հայաստանում ֆիքսված ցանցի ամենաարագ օպերատոր լինելն իսկապես շատ պարտավորեցնող է, քանի որ ամեն օր մեր բաժանորդներն ավելի պահանջկոտ են դառնում, ուստի մենք պետք է պահպանենք տեմպը և ավելի լավ, կատարյալին մոտ արագություն ապահովենք յուրաքանչյուր հաճախորդի համար», - հավելել է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Վահրամ Իլբեկյանցը։

562x316c-center.jpeg (34 KB)