A
A
«Մանկական Եվրատեսիլ 2021» -ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։
Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: