Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van 23.11.
A A
Սպորտ

«Վանը» 11մ հարվածներով հաղթեց «Փյունիկին» և մտավ ՀՀ ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ երկրորդ խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով` 0:0: Լրացուցիչ 30 րոպեում թիմերն արդեն մեկական գոլ փոխանակեցին: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին չարենցավանցի ֆուտբոլիստները` 4:2:

Այդպիսով, «Վանն» իր պատմության մեջ առաջին անգամ մտավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Նրա մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո: