Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-9673
A A
Պաշտոնական

Կարեն Անդրեասյանը հանդիպել է դեսպան Անն Լույոյին

 ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։ Ֆրանսիայի դեսպանը կարևորել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ ոստիկանության, պարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Դեսպանը հետաքրքրվել է՝ իրականցվող և իրականացվելիք բարեփոխումներով։

Արդարադատության նախարարը դեսպանին է ներկայացրել ոստիկանության, սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքի, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև՝ դատական համակարգի թվայնացման, հանրային ծառայության մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախարարության գործառույթները։ Նախարարն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու ոստիկանության և սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն