Բացել լրահոսը Փակել լրահոսը
մառախուղ
A A
Պաշտոնական

ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհները ժամը 20.00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:



«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ