Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads
A A
Պաշտոնական

Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Արարատի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: