Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Իտալիայի Ա սերիայում «Ռոման» երկրորդ տեղում է ֆուտբոլասերների հաճախելիությամբ

Հռոմի «Ռոման» 2-րդ տեղն է զբաղեցնում Ա սերիայում տնային հանդիպումների միջին հաժախելիությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է forzaroma կայքը, ընթացիկ մրցաշրջանում «գայլերի» խաղերին միջինը հաճախել է 41 հազար ֆուտբոլասեր: Դա երկրորդ արդյունքն է Ա սերիայում «Միլանից» հետո:

 

Սակայն, եթե համեմատում ենք երկու ակումբերի մարզադաշտերի տարողունակությունը, ապա Հռոմի «Օլիմպիկոն» ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» խաղերին զբաղեցված է լինում 91 տոկոսով, իսկ ահա Միլանի «Սան Սիրոն»` 83 տոկոսով:

 

Ըստ աղբյուրի, «Ռոմայի» ֆուտբոլասերների մեծ հետաքրքրությունը պայմանավորված է Ժոզե Մուրինյոյի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հանգամանքով: «Գայլերի» երկպագուները մեծ հույսեր են կապում պորտուգալացի մասնագետի հետ, այդ իսկ պատճառով ցանկանում են անմիջականորեն ներկա լինել թիմի նոր հաջողություններին: