Բոլոր քաշային կարգերում հաղթեցին ուժեղները, բացի 97 կգ քաշից․ Էդուարդ Սահակյան
Աջակցիր «Ա1+»-ին«Առաջնությունն անցավ հետաքրքիր պայքարում։ Բոլոր քաշային կարգերում հաղթեցին ուժեղները, բացի 97 կգ քաշից, քանի որ այդտեղ բացակայում էր առաջատար Արթուր Ալեքսանյանը։ Ցավոք, մեր երկու խոստումնալից ըմբիշները՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, հիվանդության պատճառով բաց թողեցին առաջնությունը։ Եթե նրանք լինեին, ապա այդ քաշերում պայքարը նույնպես թեժ կլիներ», - այսպես ամփոփեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2021թ առաջնության արդյունքները մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը։
«A1+»-ի այն հարցին, թե ինչ նպատակ է դրվելու հավաքականի առաջ 2022 թվականին, փորձառու մասնագետն ասաց․
«Մեր նպատակն է տարվա գլխավոր մրցաշարերում մասնակցել մաքսիմալ արդյունավետ։ Առաջին հերթին պատրաստվելու ենք Եվրոպայի առաջնությանը։ Դրա համար արդեն 2022թ հունվարի 9-23-ը Ծաղկաձորում կանցկացնենք առաջին ուսհավաքը։ Եվրոպայի առաջնությունից հետո արդեն փուլ առ փուլ կպատրաստվենք աշխարհի առաջնությանը։ Կարևոր մրցաշարեր ունեն նաև մինչև 23 տարեկան ըմբիշները։ Կձգտենք ավելացնել մեդալների քանակը, ինչպես նաև բարձրացնել դրանց որակը», - եզրափակեց Էդուարդ Սահակյանը։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2021թ առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթանակ տարան հետևյալ ըմբիշները․
55 կգ՝ Նորայր Հախոյան
60 կգ՝ Գևորգ Ղարիբյան
60 կգ՝ Հրաչյա Պողոսյան
67 կգ՝ Սլավիկ Գալստյան
72 կգ՝ Շանթ Խաչատրյան
77 կգ՝ Մալխաս Ամոյան
82 կգ՝ Գագիկ Հակոբյան
87 կգ՝ Գևորգ Թադևոսյան
97 կգ՝ Հայկ Խլոյան
130 կգ՝ Դավիթ Օվասապյան