A
A
Գեղարքունիքի մարզպետն այցելել է առաջնագիծ
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանի հետ այցելել է առաջնագիծ՝ շնորհավորելու ժամկետային զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Մարզպետը շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն։


