Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Հասարակություն

Երեւանում մեքենա է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 20:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 117 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած «Lada 2112» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 21։20-ին։ Այրվել է ավտոմեքենան։