Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ձյուն-մառախուղ-մերկասառույց․-ձմեռը-չի-ուզում-նահանջել12
A A
Հասարակություն

Արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու

Հունվարի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Արմավիրի մարզի Արագած գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։