Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺԲ (2)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Բևեռը ևս դատապարտում է ՀՀ-ի կողմից Ղազախստան զորք ուղարկելը

Ազգային-ժողովրդավարական բևեռ-ի հայտարարությունը Ղազախստանում տեղի ունեցող խռովությունների վերաբերյալ.

Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է այսպես կոչված ՀԱՊԿ խաղաղապահ գործողության և, ըստ այդմ` խաղաղապահ ուժերի, անվան տակ ՀԱՊԿ անդամ-պետությունների զավթիչ զորքերի ուղարկումը Ղազախստան։ Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ուղարկումը և դրանց գործողությունները ոտնահարում են միջազգային իրավունքը, այդ թվում` ՀԱՊԿ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ՀՀ ազգային օրենսդրությունը։

Առավել քան դատապարտելի է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը դիտարկվող զավթիչ և պատժիչ գործողությանը, քանի որ այն ոչ միայն վնասում է Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային վարկին, այլև իրական սպառնալիք է ստեղծում ազգամիջյան ատելություն բորբոքելու և դրա հողի վրա հայ զինծառայողների ու Ղազախստանում բնակվող բազմահազար հայ բնակչության ֆիզիկական անվտանգության համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործում է Հայաստանի շահերին, հայ ժողովրդի կամքին ու պատկերացումներին հակառակ և ընդամենը սպասարկում է Կրեմլի շահը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ