Բացել լրահոսը Փակել լրահոսը
937656
A A
Քաղաքականություն

Նազարբաևը կոչ է անում բոլորին համախմբվել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին թվիթերում գրել է  Նազարբաևի մամուլի քարտուղարը։

 

Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Մենք ձեզ խնդրում ենք կեղծ տեղեկատվություն չտարածել: Առաջին նախագահն անցկացնում է մի շարք խորհրդատվական հանդիպումներ և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,-գրել է նա։

 

Նազարբաևի մամուլի քարտուղարը նշել է, որ նա կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու երկրի ամբողջականությունը։