Բացել լրահոսը Փակել լրահոսը
newborn baby 1
A A
Հասարակություն

Մեկ ընտանիքի 10-րդ զավակ, 2 զույգ մանչուկ և հերոսի քույրիկ․ «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 85 երեխա

Շենգավիթի ԲԿ-ն ուրախալի ամփոփում է ներկայացրել․

2022 թվականի հունվարի 1-ից մինչև այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 85 երեխա, որից երկու զույգ պտուղ, արցախյան 44-օրյա պատերազմի զոհված հերոսի քույրիկ և մեկ ընտանիքի 10-րդ զավակ։

Շնորհավորում ենք բոլոր նորածիններին և մաղթում անամպ, խաղաղ, առողջ ու վառ մանկություն։ Թող նման բարի լուրերը 2022 թվականում ամեն օր լինեն։