A
A
Մահվան ելքով պատահար Արմավիր Գյումրի ավտոճանապարհին․ ՔԿ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու՝ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: