Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 14.01.
A A
Սպորտ

Երևանում կկայանա Նատալյա Ռոտենբերգի գավաթի խաղարկություն

Հունվարի 29-30-ին Երևանի «Գազպրոմի» մարզահամալիրում կանցկացվի գեղարվեստական մարմնամարզության Նատալյա Ռոտենբերգի գավաթի խաղարկություն։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի մոտ 130 մարմնամարզուհի։

Նշենք, որ Նատալյա Ռոտենբերգը ռուս հայտնի գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է։ Այժմ ամուսնացած է հայ գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ։