Բացել լրահոսը Փակել լրահոսը
271895072_265039672383814_7821758310934841335_n
A A
Հասարակություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարեկան ժողովում ամփոփել է 2021-ին իրականացված աշխատանքները

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թ-ի տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը, որը հետաձգվել էր ամանորյա տոնական օրերին Տեսչական մարմնի լարված աշխատանքների պատճառով։

 

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, բարձր գնահատելով նախորդ տարվա թիմային նվիրումով աշխատանքը, ամփոփել է համատեղ իրականացված աշխատանքները` ստուգումների կատարողականը, հակահամաճարակային վերահսկողական ահռելի քանակի միջոցառումները, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատանքերը և նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունների արդյունքում նոր լիազորություններով աշխատանքային իրավունքի վերահսկողական միջոցառումները։ Ներկայացվել են արդեն այս տարվա կարևոր անելիքները` կառավարության ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումների մասով, տարեկան ծրագրով հաստատված անելիքների և ներքին նախաձեռնությունների պլանները։

 

ԱԱՏՄ արհեստակցական միության անունից շնորհակալագրերով և Տեսչական մարմնի կրծքանշաններով խրախուսվել են մի շարք աշխատակիցներ՝ մարզային, սահմանային հսկիչ կետերի և կենտրոնական ապարատի ստորաբաժանումներից։

 

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից խրախուսվել են «Տարվա լավագույն տարածքային պետ» և «Տարվա լավագույն վարչության պետ» անվանակարգերով ընտրված թեկնածուները։