A
A
Պարարտանյութը երեք անգամ թանկացել է. հողագործները հանդիպել են Շիրակի մարզպետի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզպետարանի փոխանցմամբ, մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է մարզի մի շարք ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել պարարտանյութերի գների սպասվելիք թանկացման և առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու հետ կապված։
Մարզպետը վստահեցրել է, որ գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են․ «Ես հասկանում եմ ձեր մտահոգություններն ու անհանգստությունները, հավաստիացնում եմ, որ ինքս էլ շահագրգիռ եմ օր առաջ ցանկացած խնդիր կարգավորելու հարցում։ Հենց սա է պատճառը, որ ձեզ հետ հանդիպումը չուզեցա ձգձգել և լսել ձեզ ու փորձել խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկել»։
Մարզպետը հավաստել է, որ ներկայացված հարցերը կքննարկի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ և անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ։